Մեզ պոկելով Պուտինից, գտաք դաժան պատերազմ վարող Ալիևին․ գերմանացի պատգամավորը քննադատել է Ուրսուլա ֆոր դեր Լեյենին

Եվրախորհրդարանի նախօրեին տեղի ունեցած նիստի ընթացքում գերմանացի պատգամավոր, ԵՄ- Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնը քննադատել է Եվրամիությանը՝ Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևի հետ համագործակցության համար։

Գերմանացի պատգամավորը դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա դեր Լեյենին ու ասել․ «Մեզ պոկելով գազ մատակարարող Պուտինից՝ դուք մեզ համար գտաք նրան, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիևին։ Մինչ գերմանական ԶԼՄ-ները լռում են, Ալիևը նախկին բռնապետ և հիմա, Ձեր բնութագրմամբ՝ հուսալի գործընկերը, հարձակվել է ժողովրդավար Հայաստանի վրա։ Մեր նոր «լավագույն բարեկամ» Ադրբեջանը ժողովրդավարությունից,

մամուլի ազատությունից և քաղաքացիական ազատություններից շատ ավելի հեռու է, քան Ռուսաստանը»,- իր ելույթում հայտարարել է պատգամավորը։ Նա չափազանց կոշտ է արտահայտվել Ուրսուլա ֆոր դեր Լեյենի հասցեին՝ ԵՄ հանձնաժողովի նախագահի մոտեցումն անվանելով «բարոյազուրկ»

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս