Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։
«միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում:Ինչպես նշվում է զեկույցում, իրավիճակը սրվում է նրանով, որ «համաշխարհային տերությունների հարաբերությունները զգալիորեն վատթարացել են», ինչը հանգեցրել է մի շարք խնդիրների միջուկային դիվանագիտության ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի և ԱՄՆ-ի (նրանց բաժին է ընկնում միջուկային զենքի ավելի քան 90%-ը) միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները փաստացի սառեցվել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո:
Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) չեն միացել Միջուկային զենքի արգելման պայմանագրին և Իրանի զարգացման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դեռևս համաձայնեցված չեն։փորձագետները եզրակացնում են, որ հաշվի առնելով առաջատար գլոբալ տերությունների ռազմական մարտավարության մեջ նկատվող փոփոխությունները և դիվանագիտական զինաթափման ջանքերի լճացումը, աշխարհը շուտով կտեսնի միջուկային զինանոցների փաստացի աճ՝ «սառը պատերազմից» հետո առաջին անգամ: Ապագայում այս միտումը կարող է երկարաժամկետ լինել և «կտևի հաջորդ տասնամյակում», ըստ Ստոկհոլմի ինստիտուտի: