Ինչ է պատրաստում ԱՄՆ-ն. Ռուսաստանն ու Թուրքիան շտապում են ամրապ նդել Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի արդյունքները

ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ է արել նախագահ Բայդենին միանալ Կոնգրեսին և ճանաչել հայերի Ցեղաս պանությունը, ինչպես նաև ջանքեր գործադրել Ադրբեջանում պահվող հայ գեր իներին ազատելու ուղությամբ։ Նույն կոչով նախագահականին է դիմել կոնգրեսականն Ֆրենկ Փալոունը։ Իսկ Կոնգրեսի հայկական խումբը այս շաբաթ քննարկման կդնի հայ գերիների մասին բանաձև։

Ջո Բայդենի վարչակազմը դեռ չի արտահայտել իր վերաբերմունքը Ղարաբաղյան հակամ արտության վերաբերյալ։ Արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Ղարաբաղյան հարցը Մերձավոր արևելքում ընթացող ավելի լայն գործընթացների համատեքստում։ Եվ ի՞նչ դերում կլինի Հայաստանը ըստ Վաշինգտոնի։

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին։ Նրանք խոսել են երկկողմ համագործակցության մասին։ Ընդ որում, ոչ ԱՄՆ նախագահը, ոչ պետքարտուղարը մինչ օրս չեն խոսել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։

ԱՄՆ-ն խոչըն դոտել է թուրքական արտադրության 30 ԱՏԱԿ հարվածային ուղղաթիռների մատա կարարումը Պակիստան, «այժմ այդ տենդերը, հավանաբար, կշահի Չինաստանը», հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Պայմանագրի իրականացումը հետաձ գվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրա ժարվել է Թուրքիային տրամադրել շար ժիչների արտահանման թույլտվություն С-400-ի պատճառով։ «Երբ մի պետություն պարտադրում է մաքսիմալիստական մոտեցում, այսինքն «կամ անում եք այնպես, ինչպես մենք ենք ուզում, կամ ոչ մի կերպ», դա ունենում է հակառակ արդյունք։ С-400-ի մասին որոշումը չի ընդունվել վարկյանական, նրանք չեն ներառվի ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերում», ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

ԱՄՆ նոր վարչակազմի և Թուրքիայի հարաբերությունների լարվ ածությունը մտահո գություններ է առաջացնում Բաքվում և Անկարայում։ Շտապողականությունը, որով նրանք Ռուսաստանի հետ փորձում են ամրապնդել Հայաստանի դեմ ահաբե կչական պատերազմի արդյունքները, խոսում է այն մասին, որ նրանց հայտնի չեն Վաշինգտոնի ծրագրերը, ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի շեմին։

Ահա թե ինչ է գրել Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրի վերաբերյալ. «1921 թվականի մարտի 16-ին բոլշեվիկները Քեմալի հետ կնքել են պայմանագիր, ըստ որի Հայաստանի Հանրապետության մի մասը փոխանցել են Թուրքիային, մյուս երկու մասերը՝ Սդրբեջանին, իսկ այն, ինչ մնացել է, անվանել են «Խորհրդային Հայաստան» և բռնա կցել Ռուսաստանին»:

Միեւնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում Իսրայելի հետ «Աբրահամյան համաձայ նություններին» բազմաթիվ երկրների միանալը, քրդերի հարցը Սիրիայում և Իրաքում, ԱՄՆ և Իրանի միջեւ բանակցությունների հնարավորությունը կարող են «լուսանցք» մղ ել Թուրքիային և Ռուսաստանին։

Իրաքի Նաջաֆե քաղաքում Հռոմի Ֆրանցիսկ Պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի շիա իսլամի առաջնորդի հետ։ Պապն առաջին անգամ է հանդիպում շիա իսլամի նման բարձրաստիճան հոգևորականի հետ։ Այնուհետև նա այցելել է Իրաքի հարավում գտնվող Ուռա հինավուրց քաղաքի փլատակներ, որը հայտնի է որպես Աբրահամի ծննդավայր։

Նյութի աղբյուր՝ www.lragir.am

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս