Իրանում առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռն են մշակել

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի Օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նոյեմբերի 10-ին հայտարարել Է, որ երկրում մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը:

«Իրանը մշակել Է հիպերձայնային բալիստիկ հրթիռ հակաօդային պաշտպանության համակարգի հակազդման համար: Այս նոր հրթիռը կանցնի հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերի միջով»,- հրամանատարի խոսքը մեջբերում Է գործակալությունը

«Այս հրթիռը նպատակաուղղված Է հակառակորդի հակահրթիռային համակարգերի դեմ եւ մեծ թռիչք Է հրթիռների զարգացման բնագավառում»,- հավելել Է Հաջիզադեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս