Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող համայնքների վարչակազմերի աշխատակիցները դիմել են ԼՂՀ խորհրդարանի ղեկավարին

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների վարչակազմերի աշխատակիցները դիմել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։

Բանն այն է, որ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից դադարեցվում է օկուպացված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատող տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը։ Դիմողներն ակնկալում են խորհրդարանի ղեկավարի աջակցությունը` շարունակելու պարապուրդի վճարումը:

Արթուր Թովմասյանն իր դիրքորոշումը հայտնել է ապրիլյան նիստում՝ ընդգծելով, որ ՊՈԱԿ-ը պետք է լուծարվի միայն աշխատողներին աշխատանքով ապահովելուց հետո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս