ՀՀ-ի հետ Մեծ Բրիտանիայի բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը հայ գեր իների հարցով դիմել է իր կառավարությանը

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գեր իների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող՝ Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը դիմել է Միացյալ Թագավարության կառավարությանը Հայաստանի մարդու իրավունքների պաշ տպանի հետ հանդիպումից հետո՝ տեղեկացրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշ տպան Արման Թաթոյանը:

Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումն անցյալ շաբաթ՝ մարտի 8-ին, կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբը, որի ժամանակ Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել էր մար դասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պա հանջում են գեր իների անհ ապաղ ազատ արձակում ու անվ տանգ վերադարձ, խոսել այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքի ու գեր իների իրավունքների կոպիտ խա խտում է նրանց իբրև «ահաբ եկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը շարունակվող զինված հակամա րտության մասին է:

Պաշտպանը նաև ներկայացրել էր տեղեկություններ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական զին ված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխա տումներ, խոշտ անգումներ, մար մինների անա րգանք և այլն) մասին:

Անդրադառնալով Հայաստանի սա հմանների հետ կապված գործընթացին՝ Արման Թաթոյանը ներկայացրել էր իր նոր հայեցակարգը, համաձայն որի՝ Սյունիքում մարդկանց անվտա նգության երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի ապառա զմականացված անվտա նգության գոտի։ Նա ներկայացրել էր կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը:

Մարտի 11-ին բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այցով եղել էր Արցախում և արձանագրել ադրբեջանական կողմից պատերազմական հանցա գործությունները, խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև բարձրացրել է հայ ռամ ագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմա րդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգե լված զինա տեսակների հարցը։

Հաղորդում է «1լուրեր»-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս