Ադրբեջանից ՌԴ միջնորդությամբ վերադարձած զինծառայողը Բաքվում վիրահատվել է

Արցախի բնակիչը և Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ի բա խումների հետևանքով գերեվարված հայաստանցի զինծառայողն այսօր հայկական կողմին են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։ Այս մասին 24News-ին ասաց գնդ ապետ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, որը ժամանակին ներգրավված է եղել դեկտեմբերին Ադրբեջանի կողմից գերեվարված շիրակցի պահեստազորայինների վերադարձի հարցերում։

Ավագյանն ասաց, որ հայ գեր իների վերադարձը տեղի է ունեցել Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի աջակցությամբ, իսկ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ նոյեմբերի 17-ին Բաքու կատարած այցելության ընթացքում։

«Վիրա վորված մեր զինծառայողի վերաբերյալ 1 շաբաթ առաջ տեղյակ էի պահել հանրությանը, որ մենք ունենք վիրա վորված ու գեր եվարված զինծառայող, որը վիրա հատվում է Բաքվում, և որ ավարտից հետո կհայրենադարձվի։ Երբ որ Ռուստամ Մուրադովը գտնվել է Բաքվում, բանակցություններ է վարել, հաջողել է ադրբեջանցիների հետ պայմանավորվել, որ վիրահատությունից հետո զինծառայողին Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանի Հանրապետություն։

Ադրբեջանցիներն այդ պայմանավորվածությունները պահպանել են ու այսօր նրան վերադարձրել են Հայաստան։ Մուրադովը պայմանավորածություն էր ձեռք բերել, որ գերեվարված ու վիրավոր մեր տղային բժշկական օգնություն տրամադրվի, վիրահատվի», — մանրամասնեց Ավագյանը։Նոյեմբերի 17-ի երեկոյան Մուրադովն Ադրբեջանից Հայաստան ինքնաթիռով տեղափոխել էր Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում զո հված մեկ հայ զինծառայողի դի։Ավագյանն ասաց, որ հարազատներից Արևիկ Պետրոսյանն է իրեն դիմել Արցախի քաղաքացի Միհրան Մուսայելյանի հետ կապված։ Միհրան Մուսայելյանը, ով Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ է, նոյեմբերի 23-ին մոլորվելով Ադրբեջանի վերա հսկղության տակ անցած տարածքում, գերեվարվել է ադրբեջանական զի նված ուժերի կողմից։

Պետրոսյանն ասել է, որ դիմել են պատկան մարմիններին, որտեղից հավաստիացրել են, թե բանակցություններ են տարվում Մուսայելյանին վերադարձնելու համար, սակայն որևէ շոշափելի արդյունք չի եղել, պատկան մարմիններից հուսահատված հարազատներին այս հարցով տեղեկություններ չեն փոխանցվել։

Ավելի վաղ ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը գրել էր, որ այսօր Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել երկու ռազմագ երիների, որոնցից մեկը զինվորական է, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը հանձնել է զինծառայող Արին Արամյանին, որը վիր ավոր վիճակում գերի է ընկել նոյեմբերի 16-ի՝ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Քաղաքացիական անձը Արցախի Մարտունու շրջանի բնակիչ Միհրան Մուսայելյանն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս