Հունաստանը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ

Հունաստանը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի եւ զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման առնչությամբ: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

«Հունաստանն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի եւ զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման առնչությամբ: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, հետ քաշել ստորաբաժանումները դեպի ելման դիրքեր և հավատարիմ մնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրին»,- ասվումէ հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ չի նշվում, թե որ երկրի ռազմական ստորաբաժանումների առաջխաղացման մասին է խոսքը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս