Ադրբեջանն արգ ելափակում է ԼՂ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի առաքելությունների համար. Արտակ Ապիտոնյան

Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Ֆորումն այս տարի նվիրված է COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։

Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավ արակի տարածման հենց սկզբից Հայաստանը եղել է միջազգային ջան քերի մեկտեղման և համագործակցության խորացման ջատագովներից մեկը՝ կարևորելով ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը համավ արակի դեմ պայքարի համակարգման գործում։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային նախաձեռնությունների, ներառյալ՝ COVAX ծրագրին, որոնք կարող են խթ անել երկրների միջև փոխգործակցության խոր ացումը բոլոր մակարդակներում։

Նախարարի տեղակալը նշել է, որ ազգային մակարդակում Հայաստանի կառավարությունն ավելի քան 20 ծրագիր է իրականացրել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղ մացման, բնակչության խո ցելի խմբերին օժանդակության տրամադրման և համավարակի պատճառով տուժած բիզնեսներին սատարելու ուղղությամբ։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սան ձազերծված լայ նածավալ ռա զմական ագ եսիային, որի արդյունքում առաջացել են մարդասիրական բնույթի նոր մարտահրավերներ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում՝ զգալիորեն բարձրացնելով ճն շումը սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի վրա, որոնք արդեն իսկ գերծանրաբեռված էին համավարակի պատճառով։

Վերջինս նշել է, որ չնայած իր իսկ ստա նձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգ ելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդ ասիրական օգնության առաքելությունների համար, որն իր բացա սական հետևանքներն է թողնում Արցախում համա վարակի տարածման կան խման ու հետևանքների հաղթահարման համար:

Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտ անգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահա նջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամ արտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։

Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է սատարել արդյունավետ և համագործակցային բազմակողմ ինստիտուտներին, որոնք կարևոր դեր ունեն COVID-19 համ ավարակից կայուն վերականգնման գործում:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս