ԵՊՀ գրադարանի ընթերցասրահը կկրի Շուշիի մшրտերում զո հված ուսանող Գևորգ Արշակյանի անունը

Երևանի պետական համնալսարանի բանասիրական գիտությունների գրականության ընթերցասրահն այսուհետև կկրի Շուշիի մարտերում զո հված ուսանող վագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանաի անունը:Նման առաջարկ էր ներկայացրել Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Քանի որ Գևորգը մի քանի ֆակուլտետում էր սովորում, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ ընդհանուր քննարկման ժամանակ որոշեցինք, որ գրադադարանի ընթերցասրահը պետք է անվանակոչենք Գևորգ Արշակյանի անվամբ»,- ասաց Ափոյանը՝ հավելելով, որ Գևորգի կերպարը հայ ուսանողի, հայ զավակի օրինակելի կերպար էր, ով ընկերասեր էր, ուսման ծարավ, հայրենիքի նվիրյալ զավակ:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ որոշման կայացման ընթացքում որևէ մեկի կողմից առարկություն չի եղել:

«Շատ դժ վար է կարճ կյանքի ընթացքում ձևավորել այնպիսի անուն, այնպիսի հետք, որ նման արձագանքի արժանանաս, այն էլ նման կառույցում, ինչպիսին Երևանի պետական համալսարանն է: 24 տարվա կյանքի ընթացքում ձևավորած այդ անունը որևէ կասկած չթողեց, որ Գևորգը, իրոք, բացառիկ երևույթ է, նույնիսկ, մեր 15 հազարից ավելի ուսանողների շրջանում»,- նշեց Ղազինյանը:Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Վազգեն Սարգսյանի անվան ռшզմшկան համալսարանի շրջանավարտ ավագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանը զո հվել է նոյեմբերի 7-ին, Շուշիի պաշտպանության մшրտերի ընթացքում ստացած վիրшվորումից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս