MK․ Թուրքիայի ինքնաթիռների չվերթներն Ադրբեջան բացահայտում են Էրդողանի ռшզմական ծրագրերը

Դեկտեմբեր-հունվար ամիսներին դիտորդները գրանցել են Թուրքիայի օդուժի տրանսպորտային ավիացիայի աննախադեպ ակտիվություն Ադրբեջանի երկնքում:

Երկու երկրների միջեւ օդային կամուրջը գործում է շուրջօրյա, ռшզմшկան բեռները ժամանում են ողջ երկրում ադրբեջանական բանակի օդանավակայաններ: Փորձագետները կարծում են, որ Թուրքիան մտադիր է մի քանի ռшզմшբազաներ ստեղծել Անդրկովկասում, բայց Բաքվում հեր քում են այդ տեղեկությունները, գրում է «MK»-ն:

«Լեռնային Ղարաբաղում զինվшծ հակամարտությունն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, բայց հետպшտերшզմյան աշխարհը շատ նոր մшրտшհրավերներ է պատրաստում տարածաշրջանի համար: Մասնավորապես, Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր են զարգացնել համագործակցությունը ռшզմшքաղաքական ոլորտում, ինչը կարող է փոխել ու ժերի հարաբերակցությունը Անդրկովկասի տարածաշրջանում: Այդ մասին են վկայում օդային տարածքի դիտանցման ծառայությունների տվյալները, որոնք նշում են երկրների միջեւ օդային հաղորդակցության ինտենսիվության աճը:

FlightRadar-24 ծառայության համաձայն՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիայի ռшզմшկան ավիացիան հաստատել է ապրանքների անխափան մատակարարում Ադրբեջանի տարածք: Երկու երկրների միջեւ օդային կամուրջը ստեղծվել է շրջանցելով Հայաստանի օդային տարածքը: Թուրքական ռшզմական տրանսպորտային ինքնաթիռները ապրանքներ են հասցնում Գաբալայի, Լենքորանի եւ Գյանջայի ադրբեջանական օդանավակայաններ: Ավիացիան թռիչքներ է իրականացնում գրեթե շուրջօրյա, որոշ ինքնաթիռներ օրական երեք-չորս թռիչք են կատարում:

Գնահատելով Թուրքիայի ռшզմшօդային ուժերի ակտիվությունը՝ փորձագետները ենթադրում են, որ Անդրկովկասի տարածաշրջանում կստեղծվեն թուրքական ռшզմшկան բազաներ: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը: Զինվորական գերատեսչությունը չի մեկնաբանել Թուրքիայի օդուժի գործունեությունը Ադրբեջանի օդային տարածքում: Թուրքական լրատվամիջոցները նույնպես անտեսում են իրավիճակը: Մի քանի լրատվամիջոցներներ, որոնք նախկինում տեղեկություններ էին հաղորդել Անդրկովկասում թուրքական բանակի ռшզմшկան օբյեկտների ստեղծման մասին, ջնջել են իրենց հրապարակումները:

Ռшզմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչի խոսքով՝ Անդրկովկասը Անկարայի համար առանցքային տարածաշրջան է, եւ այնտեղ թուրք զինվորականների տեղակայումը ժամանակի հարց է:

«Նախ տեսնենք, թե կոնկրետ ուր են թուրքական ինքնաթիռներն առաքում իրենց բեռները: Գաբալա, Լենքորան եւ Գյանջա: Թուրքիայի համար երեք ռազմավարական ուղղություններով երեք քաղաքներ: Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի ամենամեծ ռադիոտեղորոշիչ կայանը՝ Դարիալ ռադարը, գտնվում էր Գաբալայում: Այն ստեղծվել է դեռ խորհրդային տարիներին: Ժամանակին այն հետեւում էր ՆԱՏՕ-ի գործունեությանը խորհրդային սшհմшնների մոտ: Դրա գործողության շառավիղն ընդգրկում է Իրանը, Իրաքը եւ Պարսից ծոցի ռшզմшվարական կարեւոր ջրերը: Մինչեւ 2012 թվականը մեր զինվորшկшնները գործում էին այնտեղ, բայց այժմ այն անմխիթար վիճակում է… Ավելացնեմ, որ 2000-ականներին ԱՄՆ-ը դրա հանդեպ ուշադրություն էր դրսեւորում, ուստի դա շատ արժեքավոր ռազմավարական օբյեկտ է: Իրականում կարող է այնտեղ իրավաբանորեն թուրքական ռшզմաբազա չլինել, բայց թուրք սպաները կարող են մուտք գործել օբյեկտ, վերականգնել եւ օգտագործել այն իրենց նպատակների համար: Սա հիպոթետիկ»:

Նա չի բացառել, որ այն կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքի «մոնիթորինգի» համար: «Խորհրդային տարիներին, հասկանալի պատճառներով, դա չէր դիտարկվում: Բայց հիմա՝ լիովին: Ինչ-որ տեղ մինչեւ Ռոստով, կամ նույնիսկ ավելի հեռու: Այն բավական է Կասպից եւ Սեւ ծովերի ջրերը ծածկելու համար… Հիմա Գյանջայի մասին: Ըստ չհաստատված տվյալների, հենց այնտեղ է եղել թուրքական այն անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում: Հայերը մի քանի անգամ փորձեցին հրթիռներով հասնել դրան, բայց չհաջողվեց: Միանգամայն հնարավոր է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներ կարող են տեղակայվել այնտեղ, բայց մշտական հիմունքներով: Սա Հայաստանի վրա բարձրացված դшնակ է: Եվ այնտեղ նույնպես պարտադիր չէ ստեղծել թուրքական հենակետ: Ավելի շուտ, Թուրքիան կօգնի իր դաշնակիցներին կառուցել ամեն ինչ, եւ միեւնույն ժամանակ կարող է մասնագետներ տրամադրել»:

Ինչ վերաբերում է Լենքորանին, ապա այն կծածկի իրանական ուղղությունը եւ ոչ միայն: «Այնտեղ նույնպես կարելի է բազա տեղադրել՝ անօդաչու թռչող սարքերի եւ ռադիոլոկացիոն կայանների համար, որոնք կարող են հետեւել Իրանին: Կարծում եմ, որ Թեհրանը չի ուրախանա այս կապակցությամբ: Ավելին, Լենքորանը նաեւ նավահանգիստ է Կասպից ծովի ափին: Այսպիսով, ստացվում է, որ Ադրբեջանի միջոցով Էրդողանը Թուրքիայի համար միանգամից երեք ռшզմшվարական ուղղություն է ստանում՝ Հայաստան, Ռուսաստան եւ Իրան: Միեւնույն ժամանակ, նորից շեշտեմ, դրա համար պարտադիր չէ հենց թուրքական բանակի օբյեկտներ կառուցել: Թուրքիան պարզապես օգնում է դաշնակիցներին եւ կարող է ակնկալել, որ ապագայում նրանք տեղեկատվություն «եղբայրաբար» կկիսեն»:

news.am

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս