Փաստորեն, Հինգ Կուսակցություններ Չեն Ստորագրել Վարչապետի Հրաժարականը Պահանջող Հայտարարության Տակ..

Լյովա Եղիազարյանը գրում է. «Փաստորեն,հինգ կուսակցություններ երկօրյա հավաքից հետո չեն ստորագրել վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարության տակ։Մնացել են միայն դաշնակցությունը և մարդ կուսակցությունները։ Հանրապետականն ու Բարգավաճը նույնպես չեն միացել ստորագրությանը։Նշանակում է կան տարաձայնություններ։

Այդ տարաձայնությունների պատճառը պայմանավորված է առաջնագծում տիրող իրավիճակով։ Ուրեմն, ներքաղաքական իրավիճակն էլ է թելադրում սահմանին կռվող զինվորը։ Հաղթող զինվորը դեռ ասելիք ունի թիկունքում։Հաղթանակ»։

Իսկ ավելի վաղ նա գրել էր. «Ազգային անվտանգության ծառայության տնօրենների հաճախակի փոփոխությունները նշանակում է,որ համակարգը լիովին չի ձերբազատվել նախկինների վերահսկողությունից։

Տնօրենները կամ ծառայել են նախկիններին,կամ չեն կարողացել դիմադրել նրանց։Կարծում եմ,որ սրա լուծման ճանապարհը նրա ղեկավարումը քաղաքական դարձնելն է։Անհրաժեշտ է այս ուղղությամբ կատարել օրենսդրական փոփոխություններ։ Շատ արագ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս