Ադրբեջանական կողմը խախտել են հրադադարի ռեժիմը Թաղավարդի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ միջադեպը կարգավորվել է` ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս