«Չի կարելի 7 «Ոսկե գնդակ» ունեցող մարդուն ասել, թե նա ձախողել է». ՊՍԺ-ի նախագահը՝ Մեսսի մասին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին գնահատել է Լիոնել Մեսսիի առաջին մրցաշրջանը փարիզյան ակումբում։
«Չի կարելի 7 «Ոսկե գնդակ» ունեցող մարդուն ասել, թե նա ձախողել է։ Նա պատմություն է կերտել։

Նրա լավագույն մրցաշրջանը չէր, բայց «Բարսելոնայում» անցկացրած 20 տարիներից հետո նա նոր երկիր, նոր քաղաք, նոր առաջնություն, նոր թիմ ու մշակույթ է բացահայտել։ Նրա ընտանիքը՝ նույնպես։ Նա նաև կորոնավիրուսով վարակվեց. հեշտ չէր։

Հաջորդ մրցաշրջանում մենք կտեսնենք պատմության լավագույն Մեսսիին։ Այս գործարքը ֆինանսական տեսանկյունից հաջող էր արդեն առաջին տարում։ Նույնը կարելի է ասել նաև Մբապեի մասին»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս