Մենք գտնվում ենք նոր, շատ երկար սառը պատերազմի սկզբում. Ֆինլանդիայի ՊՆ

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկկոնենը հայտարարել է, որ Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն նոր սառը պատերազմի շեմին են։

«Մենք գտնվում ենք նոր, շատ երկար սառը պատերազմի սկզբում։ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները դեռ երկար ժամանակ վատը կլինեն։

Իհարկե, պետք է հասնենք կրակի դադարեցմանը, բանակցությունների և խաղաղության, բայց ես չեմ կարծում, որ դա հիմա կարող է տեղի ունենալ»,- Express պարբերականին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս