Սփյուռքի որոշ հայեր չափազանց աղմկոտ են․ թուրք նախարարի հերթական հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Haber Global-ին տված հարցազրույցում նշել է, թե Հայաստանը պետք է հայտարարի` ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում, թե ոչ։

Թուրք նախարարը նշել է, որ օկուպացված հողերը Ադրբեջանի հողերն են, բայց Հայաստանը երբեմն իրեն պահում է այնպես, կարծես իր հողերը օկուպացված են։

«Հեռանալով Լաչինից և այլ բնակավայրերից՝ հայերը այրում են տներ, անտառներ, մզկիթները վերածում անասնագոմի։ Հայաստանը պետք է դասեր քաղի. Թուրքիան և Ադրբեջանը հավատարիմ են խաղաղությանը։ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին ասում է, որ վերցրեք երկրի քաղաքացիությունը՝ Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը։ Հայերն այնտեղ որեւէ մեկի վրա հույս չունենան, Փաշինյանին Հայաստանում աջակցել են։ Սփյուռքի որոշ հայեր չափազանց աղմկոտ են, բայց նրանք քիչ են: Պետք չէ նրանց վրա հույս դնել, Փաշինյանը ամուր հենարան ունի։ Հարավային Կովկասին խաղաղություն է պետք, որից կշահեն բոլորը, առաջին հերթին հենց Հայաստանը», — ինչպես փոխանցում են ռուսական տելեգրամ ալիքները՝ նշել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս