Մոսկովյան բորսայում սկսել են հայկական դրամով առևտուր իրականացնել

Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով: Այդ մասին հայտնում է  բորսայի կայքում հրապարակված տվյալները:

Առևտրի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով՝ հայկական դրամ — ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար — հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ — ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար — հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR):

Նշվում է, որ Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպես օրինակ՝ ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դրհամ – ռուսական ռուբլի (AED/RUB) և ԱՄՆ դոլար – ԱՄէ դրհամ (USD/AED):ռ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս