«Ռուսաստանն այնքան է զբաղված Ուկրաինայով, որ Հայաստանին օգնելու ցանկություն կամ կարողություն չունի». Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ հայաստանցիները վերջին մի քանի շաբաթների ընթացքում ունեցել են այնպիսի զգացում, որ Ռուսաստանն իրենց լքել է: հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է.

«Նրանք փորձել են գործարկել Անվտանգության համաձայնագիրը, բայց, կարծես թե, ռուսական կողմը շոշափելի օգնություն չի ցուցաբերել, նրանք հույս են ունեցել, որ Ռուսաստանը կկանխի Ադրբեջանի այս ագրեսիան, ինչը տեղի չունեցավ: Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունն իրեն լքված է զգում Ռուսաստանի կողմից ու հույս ունի, որ ԱՄՆ-ն կարող է ավելի շատ աջակցել, ու դա այն է, ինչ մենք փորձում ենք իրականացնել»:

ԱՄՆ կոնգրեսականի խոսքով՝ Ռուսաստանն այնքան է զբաղված Ուկրաինայով, որ այս պահին Հայաստանին օգնելու ցանկություն կամ կարողություն չունի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս