Փելոսիի յութուբյան ալիքի նկարագրության բաժնում արձանագրվել է Ադրբեջանի անօրինական հարձակման փաստը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի «Յութուբ»- ի պաշտոնական ալիքի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ուղիղ հեռարձակման մասին նկարագրության բաժնում արձանագրվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակման փաստը։

«Միացեք խոսնակ Ալեն Սիմոնյանի, ներկայացուցիչ Ֆրենկ Փալոնի, ներկայացուցիչ Ջեքի Սփիերի, ներկայացուցիչ Աննա Էշոյի և իմ՝ Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերություններին և Ադրբեջանի կողմից անօրինական և մահացու հարձակման հետ կապված

ԱՄՆ-ի կողմից Հայաստանին աջակցության վերաբերյալ մեր երկկողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Փելոսիի «Յութուբ»-ի ալիքի նկարագրության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս