ԱՄՆ նախկին դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը Թվիթերի իր էջում գրել է , որ արժի սկսել քննարկել Սևրի պայմանագիրը վերականգնելու հարցը: Հաղորդում է Հունական «Գրեկ Սիթի Թայմս» պարբերականը: ԱՄՆ դիվանագետ Ֆերնանդեսի գրառումը տեղի է ունեցել այնժամ, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարար
Ֆաթիհ Դյոնմեսը կոչ արեց վերանայել Լոզանի 1923 թ-ի բանակցությունները , որը վերաբերում էր Հունաստանի և Թուրքիայի սահմաններին: Ի պատասխան Թուրքիայի էներգետիկայի նախարարի տվյալ հայտարարությանը , ԱՄՆ դիվանագետը հիշեցրեց , որ « Լոզանի
պայմանագրի փոխարեն , անկասկած արժե նայել Սևրի պայմանագիրը»: 1920թ-ի Սեվրի պայմանագիրը, որը նախորդում էր Լոզանի պայմանագրին, Թուրքիայի համար արմատապես տարբեր սահմաններ ուներ: Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի սուլթանական կառավարության
և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պш տերազմում հաղթած դաշնակից պետությունների Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, ՀՀ, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների ու Սլովենների միջև։ Ըստ պայմանագրի Հունաստանը կառավարելու էր
Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքներին: Թուրքիան և ՀՀ-ն համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) 2 պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը ու ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ բոլոր առաջարկները՝ ՀՀ-ին դեպի ծով ելք տալու ու հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման մասին։ Ստեղծվելու էր անկախ Քրդստան: Թուրքիայում Սևրի պայմանագիրի մասին լսելը , իշխանությունների ու
պատմաբանների մոտ լուրջ հիվանդագին նn պшներ է առաջացնում և բազում Ամերիկյան ու Եվրոպական դիվանագետներ այն անվանում են «Սևրի համախտանիշ»: Եվ իզուր չէ , որ ԱՄՆ նախկին դիվանագետ ՝ Ալբերտո Միգել Ֆերնանդեսի թվիթը Անկարայում սկսել է վախի մթնլորդ ստեղծել: Թուրք պատմաբան Թաներ Աքչամը էս առումով գրել է «կան nւժեր, որոնք անընդհատ ձգտում են nչնչ шցնել մեզ , ու անհրաժեշտ է պետությունը պաշտպանել տվյալ վտ шնգից»: