«Եվրամիությունը չի կարող այլևս ժամանակ կորցնել». Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը  տված հարցազրույցում ասել է, որ Եվրահանձնաժողովը չափազանց դանդաղ է արձագանքում գազի և էլեկտրաէներգիայի գների սրընթաց աճին. այն դեռևս որևէ հստակ առաջարկ չի ներկայացրել գազի գնի աճը կանգնեցնելու վերաբերյալ:

«Մենք այսօր չենք հայտնաբերել խնդիրը: Առաջին անգամ այդ հարցը քննարկվել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին և դրանից հետո բազմիցս քննարկվել է: Մենք մի քանի անգամ խնդրել ենք Եվրահանձնաժողովին հստակ առաջարկներ ներկայացնել: Մեր քաղաքացիների, ընտանիքների, ընկերությունների համար գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն աղետ է»,- ասել է Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը չի կարող այլևս ժամանակ կորցնել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս