Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է գազային հանգույցի շուրջ, Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով։«Հիմա Եվրոպան մտածում է, թե ինչպես ապահովի իրեն էներգիայով գալիք ձմռանը: Մենք, փառք Աստծո, նման խնդիր չունենք: Ավելին, պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպմանը պայմանավորվեցինք Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու մասին: Ինչպես նա հայտարարեց, որ Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Անցյալ չորեքշաբթի Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեղի ունեցած էներգետիկ ֆորումի ժամանակ հնչեցրեց Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու առաջարկը։ Նրա խոսքով, այս կերպ հնարավոր է փոխարինել «Հյուսիսային հոսքով» մղման կորցրած ծավալը։ Ինչպես ընդգծել է նախագահը, նման որոշումը տնտեսապես իրագործելի է, մինչդեռ անվտանգության մակարդակը շատ ավելի բարձր է։
Նախօրեին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինը նշել էր, որ գազային հանգույցի ստեղծմամբ հնարավոր կլինի հանգիստ կարգավորել գները «նորմալ, շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»։