Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները մոտ ապագայում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս