Ինչ է անհրաժեշտ անել երկրաշարժի ցնցումների ժամանակ, որն է բնակարանի ամենաանվտանգ տեղը

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում հիմա գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը ու մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ: Հանրապետության ամբողջ տարածքը բաժանվում է յոթ և ութ բալային սեյսմիկ գոտիների: Դրանցից են՝ Շիրակի և Արարատյան դաշտեր, Վայոց ձոր և հարավային Զանգեզուր:

Ութ բալային գոտում ներառված է Հայաստանի ամբողջ տարածքի 70%, իսկ յոթ բալային գոտում՝ 30 տոկոս: Երկրաշարժերի ուժգնությունը սակայն կարող է հասնել 9-10 բալի (12 բալային սանդղակով), որը կախված է խորը խզվածքների հանգույցների հատումների հետ (Գյումրի, Զանգեզուր, Վայոց ձոր):

Արտակարգ իրավիճակների նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ինչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտ անգ տեղը։ Այսպիսով, երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից ու պատուհաններից հեռու:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Բայց սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշա րժի նախանշան:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնա՞մ, թե ոչ Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն ու սպասել պաշտոնական հայտարարությանը: Հնարավոր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը

Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային

մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազի նմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, բայց չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Բայց չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:

Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը: Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը:

Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը ու որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս պետք է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս