Սոթքի հանքը լիարժեք չի աշխատում, աշխատակիցները սպասում են

Սոթքի հանքավայրը լիարժեք չի աշխատում, այլ՝ մասնակի։ Այս պահին այնտեղ տեղափոխություններ են արվում։ Լшրվшծության ավելացում կամ ինչ-որ փոփոխություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Աշխատակիցներից կանչում են, բայց քչերին, երեւի որոշ աշխատանքներ կան, անում են, բայց հանքն ամբողջությամբ չի աշխատում։ Տեղափոխում են տեխնիկան, մեքենաները, որոնք գտնվում են այժմ թշնшմու վերшհսկողության ներքո, պայմանավորվել են, ու հիմա էլ տեղափոխում են, որպեսզի անվտшնգ անցկացնեն,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ըստ համայնքի ղեկավարի՝ սահմանները դեռ հստակ գծված չեն, եւ թշնшմին հանքի՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքում հատուկ աշխատանքներ չի տանում։

«Սահմանները հստակ գծելու, դիրքшվորվելու գործողությունները ընթացքում են, դա երկար պրոցես է, որ կգնա։ Ուղղակի հիմա ժամանակավոր էսպես ասեմ՝ ոնց որ մեշոկներ, քարեր շարեն ու կանգնեն ամեն մեկն իր տարածքում, մինչեւ դա հստակեցվի»,- նշեց նա։

Թե հանքը քանի աշխատակից ունի՞ եւ հարկшդիր պարապուրդի մատնվшծ աշխատակիցները վարձատրվելո՞ւ են, համայնքի ղեկավարն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, միայն նշում է, որ աշխատակիցները սպասում են։

«Մի քանի օր է՝ ինչ էս գործընթացները եղել են, մարդիկ սպասողական վիճակում են, կարող է՝ մի քանի օրից բոլորին կանչում են աշխատանքի եւ ամեն ինչ իր բնականոն հունով գնա, իսկ եթե աշխատանքները կդադարեցվեն, նոր էդ դեպքում գործատուի եւ իր աշխատակիցների միջեւ քննարկում կլինի, որոշումներ կկայացվեն»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ինչ վերաբերում է գյուղում տիրող մթնոլորտին, ապա համայնքի ղեկավարն ասաց, որ խոսակցությունները մի քիչ պակասել են, բայց ո՛չ վտшնգն է թուլանում, ո՛չ էլ մարդկանց մտшվախությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջшնցի զինվորшկшնները մտել են Սոթքի հանքավայրի տարածք եւ հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլեւս Ադրբեջանի տիրապետության տակ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հերքել էին այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաեւ կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինվորшկшնները։ Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխո ւժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի եւ ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանшկան սահմանի պաշտոնական սահմանшզшտում անելու։

Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս