ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ֆոնին Սպիտակ տան ամբողջ երկայնքով լրացուցիչ պարիսպներ կտեղադրվեն․

ԱՄՆ դաշնային իշխանությունները Սպիտակ տան ամբողջ երկայնքով լրացուցիչ պարիսպներ կտեղադրեն՝ նոյեմբերի 3-ին երկրում նախագահական ընտրությունների անցկացումից հետո հնարավոր անկարգությունների հետևանքներից խուսափելու համար: Այս մասին իր աղբյուրներին հղումով հաղորդում է CNN հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ պատնեշը նման կլինի այս տարի ամռանը մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ Թրամփի նստավայրի շուրջ տեղադրված պատնեշներին։

Գաղտնի ծառայությունում, որն ապահովում է նաև Սպիտակ տան անվտանգությունը, առայժմ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունը:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք համընդհանուր ընտրություններում ընտրվելու են նախագահը և փոխնախագահը, 35 սենատորները, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահանգապետերը, ինչպես նաև իշխանության տեղական մարմինները: Նախագահի պաշտոնի համար պայքարում են ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս