Պոմպեոն Հունաստանի ԱԳ նախարարին ուղղված նամակում դատապարտել է թուրքական գործողությունները Միջերկրական ծովում. ԶԼՄ-ներ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին նամակ է ուղարկել, որում հայտնում է ամերիկյան կողմի աջակցությունը Հունաստանի դիրքորոշմանն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի հետ տարաձայնությունների հարցում և դատապարտում է թուրքական գործողությունները:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Հունաստանի Աթենա-մակեդոնական լրատվական գործակալությանը (АМNА), որն էլ մեջբերում է իր դիվանագիտական աղբյուրներին: Նրանց խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարը Դենդիասի գրած նամակից օրեր անց, որում վերջինս մանրամասն նկարագրել էր Թուրքիայի անօրինական գործողությունները, պատասխան նամակ է ուղարկել:

Նամակում Պոմպեոն ընդգծել է, որ «Հունաստանը տարածաշրջանում կայունության հենակետն է», և նշել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Թուրքիայի շարունակական հետազոտությունները տարածաշրջանում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս