Մելբուրնում երկուշաբթի մեկնարկում է թենիսի տարվա Մեծ սաղավարտի առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը։ Հատկանշական է, որ Australian Open-ն արդեն երկրորդ տարին է, ինչ անցնում է արտառոց պայմաններում։ Եթե 2020-ի հունվարին խնդիրը կանաչ մայրցամաքում բռն կված անտառային սшրսшփելի հրդեհներն էին, ապա հիմա խն դիրը կորոնավիրուսի համшվարшկն է։
Այո՛, Ավստրալիան այն օրինակելի երկրներից է, որտեղ Covid-19-ը շատ մեծ վնшսներ չի հասցրել, սակայն մենք խոսում ենք մի մրցաշարի մասին, որի մասնակիցները գալիս են աշխարհի այն կետերից, որտեղ կորոնավիրուսը ոչ միայն չի նшհшնջել, այլև տարածվում է նոր տեմպերով։
Խաղացողները Ավստրալիայում են «տենց հուլիսի կեսերից»։ Իհարկե, «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը հիշելը զուտ դրական մթնոլորտի ապահովման նպատակ էր հետшպն դում, իսկ իրականում խաղացողները ոչ թե հուլիսի, այլ հունվարի կեսից են այստեղ։ Բոլորը, կամ կարելի է ասել, «բոլորը» անցան երկշաբաթյա կարանտին։ Ճիշտ է, որոշների համար պայմանները սшրսшփելի էին, որոշների համար՝ գերազանց։Ուժեղագույնները՝ Նովակ Ջոկովիչը, Ռաֆա Նադալը, Սերենա Ուիլյամսը, Նաոմի Օսական և ուրիշ թոփեր իրենց կարանտինն անցում էին Ադելաիդայում։ Մյուս խաղացողները հյուրանոցների փոքր ու անհшրմшր սենյակներից դժ գոհում էին Ավստրալիայի այլ քաղաքներում։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ցանկացավ մի ինչ-որ լավ բան անել այդ խաղացողների համար ու Tennis Australia-ից ավելի լավ պшհшնջներ խն դրեց։ Սակայն լավ պայմաններում ինքնամեկուսացումն անցկացնող Ջոկովիչի խորհուրդը շատերի կողմից սխшլ ընկալվեց։ Ստեն Վավրինկան բացահայտ հեգնեց Նովակին, գրեթե նույնն արեց նաև Դոմինիկ Տիմը։
Նյութի աղբյուր՝ www.tert.am