Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամա րտության կարգավորման գործում

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամ արտության կարգավորման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը։

Պոլ Ռիչարդ Գալագերը նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Վատիկանի հարաբերությունները գտնվում են լավ մակա րդակի վրա, իսկ դիրքորոշումները մի շարք հարցերում համընկնում են:

Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը նշել է, որ կցանկանային ավելի մեծ առաջընթաց տեսնել հետխորհրդային տարածքում «սառեցված հակամար տությունների» լուծման հարցում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս