«Սիզընս» այգու պաշտոնական էջում հայտարարություն է հրապարակվել, որում ասվում է.«Սիզընս» այգու շաաատ սիրելի այցելուներ,Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, մենք որոշում ենք կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը:
Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը:
Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանցնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգmՇնորհակալություն և մինչ նոր հանդիպում «Սիզընս» այգում»: