Հունաստանի վարչապետը չի հավատում Թուրքիայի հետ պատերազմի հավանականությանը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի պատկերացնում, որ ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությունը կարող է երբեւէ վերաճել զինված հակամարտության։

կարող է արդյոք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Թուրքիայի հռետորաբանության սրացումը դառնալ զինված հակամարտության նախաբան, Միցոտակիսը բացասական պատասխան է տվել. «Ես չեմ հավատում, որ դա երբեւէ տեղի կունենա։ Իսկ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա, Թուրքիան ջախջախիչ պատասխան կստանա։ Ես կարծում եմ, որ նրանք հիանալի գիտեն այդ մասին։ Թուրքիան գիտի հունական (զինված) ուժերի կոմպետենցիայի մասին»,- ասել է նա։

Միցոտակիսն ավելացրել է, որ չնայած Էրդողանի «անընդունելի» մեկնաբանություններին՝ ինքը բաց է երկխոսության եւ նրա հետ հանդիպելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս