Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին կսկսեն համատեղ զորավ արժություններ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:
«Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան ՝ կապի զո րքերի համատեղ մարտ ավարական-հատուկ զորա վարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին », — հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:
Զորա վարժությունների ընթացքում ռա զմական կապավորները կտեղակայվեն մար տական պատրաստության առաքելություններ կատարելու վայրերում, որտեղ կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդի րները:
«Զորավ արժությունների ժամանակ, որոնք իրականացվելու են ժամանակակից կապի և կառա վարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ: Զորա վարժությունը կտևի մինչև ապրիլի 8-ը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ: