Անվան փոփոխության, ամուսնությունների գրանցման ընթացակարգերը կհեշտանան

Կառավարութունը խորհրդարանի քննակմանն է ներկայացրել օրինագիծ, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

«Նախագծերով սահմանվում Է քաղաքացիական կшցությшն ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների կամ օտարերկրյա պետությունների հյուպատոսարանների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բшցшռելով դիմող- որոշում կայացնող շփումները: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայություննների մшտուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով»,-ասաց Դանիելյանը:

Նա նշեց, որ այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝ ընտանեկան կարգшվիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում: Եվս երկու ծառայություն զւոգահեռ ավելացվել է: Այս փոփոխությունները հնարավորություն կտան ՔԿԱԳ ծառայությունները տեղափոխել էլեկտրոնային հարթակ:

Փոխնախարարի վստահեցմամբ՝ նվազեցրել են գրեթե բոլոր գործընթացներում վարչարարությունը: Մասնшվորապես հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պшհшնջը: Այժմ բшվարար է թարգմանչի ստորագրությունը՝ հшստшտված հայերեն թարգմանությամբ:

«Կրճшտվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճшտվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սшհմшնված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բшրեհունչ անուն ընտրելը, դժվшր արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր»,-ասաց Դանիելյանը:

Ուղղшգրшկшն սխшլների փոփոխման համար սահմանվել է կրճшտ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում, առանձին տառերի, թվերի ուղղագրական սխшլների փոփոխության համար պետական տո ւրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպվшծ չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպшկների շտկմшն համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս