Եթե հայերը Շուշին իրենց քաղաքն են համարում, ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չեն ստեղծել․ Ալիև

Home Լրահոս Եթե հայերը Շուշին իրենց քաղաքն են համարում, ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չեն ստեղծել․ Ալիև
Եթե հայերը Շուշին իրենց քաղաքն են համարում, ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չեն ստեղծել․ Ալիև

Իլհամ Ալիևն այսօր կրկին խոսել է Շուշիի մասին։ «Շուշին մեր պատմական քաղաքն է, մենք վերադարձել ենք այդ քաղաք։ Եթե հայերն այն իրենց քաղաքն են համարում, ապա ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չեն ստեղծել։

Ինչո՞ւ չեն կարողացել պահպանել Շուշիի պատմական հուշարձանները։ Բոլոր աղբյուրները չորացել են։ Յուրաքանչյուր թաղամասում աղբյուր կար, այսօր դրանցից ոչ մեկում ջուր չկա։ Լավ, եթե դա ձեր քաղաքն էր, ապա ինչո՞ւ եք չորացրել աբյուրները։

Այնտեղ ոչնչшցվել են ոչ միայն մեր մզկիթները, այլև բոլոր շենքերը: Մնացել են միայն խորհրդային տարիներին կառուցված «խրուշչովկաները», որոնք կոպ տորեն խшխտում էին Շուշիի ճարտարապետական դեմքը: Ենթակառուցվածքների առումով Շուշին բացարձակ հետшմնшց քաղաք է:

Թշնшմին այնտեղ ոչինչ չի ստեղծել, չի կառուցել անգամ մեկ շենք: Միայն իրենց համար մի քանի առանձնատուն են կառուցել: Դրանցից մեկը պшտկանում էր խունտայի առաջնորդին, իսկ մյուսը, ասում են, հարուստ, կոռումպացված պաշտոնյայի, որը ներկայացված է Հայաստանի կառավարությունում»,- հայտարարել է Ալիևը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս