Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած անկարգությունները, որոնց ժամանակ անցյալ հանգստյան օրերին շուրջ 800 մահմեդական կոտրել էին խանութների ցուցափեղկերն ու հարձակվել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Այս մասին տեղեկացնում է TERT.am կայքը:
Անկարգությունները տեղի են ունեցել զբոսաշրջիկների շրջանում հայտնի Զեյլ Շտրասսե առևտրային փողոցում: Ոստիկանների վրա շշեր, ձվեր և քարեր են նետվում: Մի քանի մարդ հարձակվել է ոստիկանական միկրոավտոբուսի վրա: Լրատվամիջոցները հայտնում են նաև մի իրավախախտի մասին որին հաջողվել է դուրս պրծնել ոստիկանի ձեռքից, ինչից հետո նա պղպեղային ցողաշիթը ցանել է սպայի դեմքին:
Տաք հետքերով բերման է ենթարկվել 9 մարդ, որոնցից 8-ին հաջորդ օրը ազատ են արձակել` կալանքի համար հիմքերի բացակայության պատճառով: Մեղադրանք է առաջադրվել միայն 17-ամյա մի ներգաղթյալի: Հարկ է նշել, որ Ֆրանկֆուրտի ոստիկանության մամուլի ծառայությունը փորձել է մասամբ արդարացնել հրոսակների գործողությունները ՝ վկայակոչելով այն փաստը, որ նրանց ագրեսիան իբր կապված էր կորոնավիրուսային վարակով պայմանավորված կարանտինային միջոցառումների հետ: