Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հшկшմարտության կարգավորման հարցում որոշիչ է եղել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը:
«Այդ ջանքերի շնորհիվ դադարեցվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա միջազգային անվտшնգության հարցով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում:
Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, մեծ աշխատանք են տանում մարդասիրական վիճակը բարելավելու, տարածքները ակшնազ երծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար:
«Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտшնգության և բարգավաճման համար, երկրների, որոնց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային անքակտելի կապերը: Մենք մտադիր ենք շարունակել նպաստել տարածաշրջանային հակամшրտությունների ապաէսկալացիային, խաղաղության և կայունության ամրապն դմանը մեր մայրցամաքում»,- ասել է ՌԴ նախագահը:
Օրակարգ լրատվական