Աշոցք -Գյումրի ավտոճանապարհին արագ արձագանքման հերթապահական հետակետ է ստեղծվել․Շիրակի մարզի ՃԿԿ կենտրոն

Հաշվի առնելով Շիրակի մարզի ձյունառատ ձմեռների վտանգները , փրկարարները արագ արձագանքում ապահովելու համար նոր հենակետ են տեղակայել Աշոցքի տարածաշրջանի Վարդաղբյուր գյուղի խաչմերուկում։ Տեղակայված հենակետը Աշոցք-Գյումրի և դեպի Տաշիր ճանապարհատրանսպորտային դեպքերին է արձագանքելու։

«Ելնելով իրավիճակից, որ ձմեռային այս շրջանում, հատկապես, ճանապարհների հետ կապված (պատահարների դեպքում՝ խմբ․) արագ արձագանքում կազմակերպվի, Վարդաղբյուրի խաչմերուկում՝ դեպի Աշոցք տանող և դեպի Գյումրի ճանապարհը, թեթև ուժերով հենակետ է ստեղծվել՝ հերթապահությամբ։ Դա ժամանակ է խնայում, և որպեսզի տվյալ հատվածում ավելի արագ արձագանքում կազմակերպենք։ Մի դեպք ունեցել ենք Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհին։ Մեքենան խափանվել էր, մոլորվել էին, մենք արձագանքեցինք հենակետից, վարորդին ու ուղևորին տեղափոխեցինք»,- shantnews-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Մարտին Մկոյանը։

ՃԿԿ կենտրոնի պետը ներկայացրել է 2021 թվականի հունվարի առաջին շաբաթվա արձակուրդային օրերի աշխատանքային առօրյան։Պատահարների և արտակարգ դեպքերի ահազանգերով 911 հեռախոսահամարը նախորդ տարվա այս օրերի համեմատ քիչ է ծանրաբեռնված եղել ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ դեպքերի քանակը գրեթե չի փոխվել , բայց հետևանքների մասշտաբներն են տարբեր եղել։ 2020-ի առաջին շաբաթում հրդեհի 5 դեպք է գրանցվել, որոնք հասցված վնասի չափերով էին մեծ, նաև մարդիկ էին տուժել , իսկ այս տարի հրդեհի մեկ դեպք են ունեցել Սառնաղբյուր գյուղում՝տնակ է այրվել, տուժածներ չկան ։

«Եղել է ուժեղացված ծառայություն։ Ունեցել ենք 1725 ահազանգ ճգնաժամային կառավարման կենտրոնում, որոնց մեծ մասը եղել է ճանաչողական, տեղեկատվական բնույթի։ Ընդհանուր մենք արձագանքել ենք 15 դեպքի, անցյալ տարի 16 դեպք էր և ահազանգերի քանակն էր շատ՝ 2780»,-նշել է Շիրակի մարզի փրկարարական վարչության ՃԿԿ կենտրոնի պետը։

Մեկ Հրդեհ, երկու կանչ՝ առանց հրդեհի, հրդեհի մեկ կեղծ կանչ, ինքնափլուզման, որոնողափրկարարական աշխատանքների, ճանապարհատրանսպորտային պատահարների և օգնություն քաղաքացուն ահազանգերի մեկական դեպքի են արձագանքել, վեց անգամ էլ փակված դռներ բացելու համար են քաղաքացիները փրկարարների օգնությանը դիմել։

Ամեն տարի տոնական օրերի փոքրիկների զվարճանք և մեծահասակների համար գլխացավանք հրավառություններն ու ճայթրուկներն էլ նոր տարում չկային։ Հակահրդեհային կանոնների խախտումների և դժբախտ դեպքերի ահազանգեր ևս չեն ունեցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս