Թուրքիայի Դատչա ծովափնյա քաղաքում հրդեհի պատճառով շուրջ 2500 բնակիչ տարհանվել է

Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում անտառային հրդեհ է բռնկվել: Քամու պատճառով հրդեհն արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում:Նախօրեին սկսված հրդեհը, որը դեռևս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է ամառանոցային հատվածին:

Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է: Որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից:Մարման աշխատանքներն ընդհանուր առմամբ ընդհատվել էին գիշերվա ժամերին, իսկ հուլիսի 14-ի վաղ առավոտից մեծ թափով շարունակվում են: Ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ:

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է մինչ այս պահը 19 մարդու հրդեհից տուժելու մասին, որոնցից 9-ը հիվանդանոցներում ստանում է ամբուլատոր բուժօգնություն, մյուսները դուրս են գրվել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս