Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ․ հարցը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում

Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ի նիստում կքննարկի ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից:

Հիշեցնենք, որ օրերս Երևանի ավագանու «Իմ քայլը», «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քաղաքապետարանում առանձին հանդիպումներ էին ունեցել ՔՊ կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի հետ: Վերջինս իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն է։

Երևանն այս պահին չորս փոխքաղաքապետ ունի, Ավինյանի նշանակումից հետո ևս մեկ քաղաքապետի տեղակալ կավելանա: Հավելենք, որ 2023-ին անցկացվելիք Երևանի քաղաքապետի ընտրություններում Տիգրան Ավինյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս