Քննարկվել է Իրանի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի պшտերшզմական գոտիների վերակառուցմանը

Բաքվում Իրանի և Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են իրանական ընկերությունների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի պшտերшզմական գոտիների վերականգնման գործում:

Չորեքշաբթի օրը Բաքվում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին իր թվիթերյան էջում անդրադառնալով Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության խորհրդի նախագահ Օրխան Մամեդովի հետ հանդիպմանը, նշել է, որ այս հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում, հատկապես պшտերшզմից տուժшծ տարածքներում, Իրանի և Ադրբեջանի մասնավոր հատվածի, կառավարությունների և գործարարների համագործակցության խորացման հնարավորությունները:

Մուսավին գրել է. «Իրանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն համագործակցության մասին փաստաթուղթ` Լեռնային Ղարաբաղի վերոնշյալ շրջանների վերականգնմանը իրանական ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

Իրանական ընկերություններն արդեն հայտարարել են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման նախագծերին մասնակցելու պատրաստակամության մասին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ Բաքվի կառավարությունը շահագրգռված է պատերազմից տուժած շրջանների վերականգնման գործընթացում բարեկամ երկրների ընկերությունների ակտիվ մասնակցությամբ:

parstoday.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս