Պոմպեոն քննшդшտել է Բայդենի դիվանագիտական ​​ռшզմшվարությունը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է նախագահ Ջո Բայդենի դիվանագիտական ​​ռшզմшվարությունը: Ելույթ ունենալով Fox News-ի եթերում` Պոմպեոն մեկնաբանել է Բայդենի ելույթը Պետդեպարտամենտում, որում նա հայտարարել էր.«Ամերիկան ​​վերադարձել է, դիվանագիտությունը կրկին մեր արտաքին քաղաքականության կենտրոնում է»:

«Չեմ կարծում, որ ամերիկացի ժողովուրդը կարող է իրեն թույլ տալ եւս ութ տարով վերադառնալ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությանը: Հուսով եմ, որ նրանք առաջ կընթանան արտաքին քաղաքականության մեջ, որն ավելի նման է մեր «Ամերիկան ամենից առաջ» արտաքին քաղաքականությանը»,- ասել է Պոմպեոն:

«Մենք շատ ենք աշխատել, որպեսզի Ռուսաստանը չխառնվի մեր ընտրություններին: Ես հպարտ եմ մեր կատարած աշխատանքով: Ես հպարտ եմ այն ​​աշխատանքով, որը մենք իրականացրել ենք Ռուսաստանին հшկшհшրված տալու ուղղությամբ»,- նշել է նա:

Նյութի աղբյուր՝ news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս