Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ

Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ..Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «Անկարան Հայաստանի կողմից արված յուրաքանչյուր դրական քայլի կտա դրական պատասխան»:

Թուրքական TRT կայքի հաղորդման համաձայն՝ Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Այժմ Հարավային Կովկասում խաղաղության ու տարածաշրջանի զարգացման հնարավորություն է ստեղծվել, և հուսով ենք, որ Հայաստանը կընտրի խաղաղության ճանապարհը»:

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է.«Եթե ​​Հայաստանն այս ուղղությամբ շարժվի, ապա այս երկրի բնակիչները նույնպես կշահեն տարածաշրջանի կայունությունից և տնտեսական զարգացումից»:

Նա Հայաստանին կոչ է արել ուշադրություն դարձնել այդ խնդրին:

«Մենք ամուր կանգնած ենք Ադրբեջանի Հանրապետության կող քին և կօգ նենք նրան Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու և այդ տարածքը վեր ակառուցելու գործում»,- հավելել է Չավուշօղլուն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս