«Ռուսաստանը չի դադարեցրել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ». Ռյաբկով

Ռուսաստանը չի դադարեցրել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ միջուկային հարցերի շուրջ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք չդադարեցրինք ԱՄՆ-ի հետ երկխոսությունը, այդ թվում՝ այս թեմայով»,- ասել է նա Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդաշարի եթերում՝ մեկնաբանելով միջուկային հարցերի շուրջ շփումները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ-ը պահպանում է Ռուսաստանի ղեկավարության հետ անմիջական շփումների հնարավորությունները և ակտիվորեն օգտագործում է դրանք, այդ թվում՝ վերջին մի քանի օրերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս