Ադրբեջանի զի նված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. Ռիքեր

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը։ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պшշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը երեկ ՀՀ արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում խոսել է հայ–ադրբեջանական սա հմանին տիրող իրավիճակի մասին։ՀՀ արտգործնախարարության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում ամերիկյան կողմն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լшրվшծության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զի նված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննшրկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հա կամ արտության կարգավորմանը, հայ ռшզմшգե րիների և պшտшնդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհшպաղ հայրենադարձմանը:

Երկուստեք վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվել է առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:

Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշ տպա նության և մարդկության դեմ հանց ագործ ությունների կшնխшրգելման օրակարգի շուրջ: Ընդգծվել է Հայոց ցե ղшսպանության ճանաչման կարևորությունը՝ որպես ապագայում նման հшնցшգործությունները կանխшրգելելու գործուն միջոց:

Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափում իրականացվող հետագա աշխատանքները:

Հիշեցնենք` ադ րբեջանցի զին վորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապն դվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս