Հունոտի կիրճ՝ «Զոնտիկներ». Արցախի հրաշքները

Հունոտի կիրճը, որը հայտնի է նաև Զոնտիկներ անունով, բնապատմական шրգելոց է, այն կենդшնի ապացույցն է «թանգարան՝ բաց երկնքի տակ» ժողովրդական խոսքի:

Կիրճը գտնվում է Արցախի տարածքում:

Տեղական լանդշաֆտի գեղեցկությունը աննկարագրելի է, հետաքրքիր է, որ օրվա տարբեր ժամերին կիրճի տեսքը փոփոխվում է:

Կարկառ գետի հովտից դեպի Շուշի վեր են խոյանում 20-300 մետր բարձրություն ունեցող ժայռերը: Ժայռերի տակ է թшքնված Ավան հարյուրապետի քարանձավը, որն ունի մոտ 75 մ խորություն և մինչև 15 մ հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է։ Հայտնի են նաև Մամռոտ քար բնության հուշարձանը, Հունոտ գյուղն ու միջնադարյան կամուրջը և բազում այլ տեսարժան հուշարձաններ:

Կիրճի տարածքում հնարավոր է հիանալ ոչ միայն շքեղ բնապատկերներով, այլև տեսնել տարբեր պատմական հուշարձաններ:

Հունոտ գյուղն ու ջրաղացները…

Հունոտ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում: 19-րդ դարի վերջին գյուղը ուներ 130 բնակիչ: Գյուղը մեծ դեր էր խաղացել Շուշիի համար: Գյուղը լքվել է 1930 թվականին: Հունոտի շրջակայքի մոտ 12 ջրաղացների шվերшկները վկայում են այն մասին, որ ժամանակին այստեղ մեծ արդյունաբերություն է եղել: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր մատակարարելու գործում կարևոր դեր են ունեցել: Անգամ այսօր, գետի շրջակայքում կարող ենք տեսնել այդ ջրաղացներից շատերի шվերшկները:

«Զոնտիկներ»-ը…

Մամռոտ Քար ջրվեժն ավելի հայտնի է Զոնտիկներ կամ Հովանոց անունով: Սկիզբ առնելով կիրճի ներսից՝ այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում: Այս բնության իսկական հրաշք է. ի դեպ, Շուշիում բնակվող մարդիկ կատակում են, որ եթե չեք տեսել Հունոտի կիրճը, ապա իրավունք չունեք ասելու, թե տեսել եք Արցախի բնությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս