Իրավապաշտպանները հայտնել են Մինսկում ավելի քան 100 ցուցարարների ձերբակալության մասին

Բելառուսում տեղի ունեցած կիրակնօրյա բողոքի ակցիայի ընթացքում 114 մարդ է ձերբակալվել:

շատ մարդիկ ձերբակալվել են Մինսկում, կան ձերբակալվածներ նաև Մոգիլևում, Գրոդնոյում և այլ վայրերում:

Բելառուսում գործող իշխանության ընդդիմադիրները կիրակի Մինսկում երթ են կազմակերպել՝ «Պապեր, նախնիներ» խորագրով: Ակցիան նվիրվել է նախնիների հիշատակի օրվան, որը բելառուսական ընդդիմությունը տարիներ շարունակ նշում է նոյեմբերի 2-ին:

Ավանդաբար, ակցիան ուղեկցվում է մայրաքաղաքի կենտրոնով անցնող երթով դեպի գերեզմանոց, որտեղ հուղարկավորված են ստալինյան հետապնդումների զոհերը:

Բելառուսում ընդդիմության աջակիցների ցույցերը շարունակվում են երկրում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներով հաղթող էր ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս