Գերեվшրվшծ 62 զինծшռшյողները բոլորն էլ ողջ և առողջ են. կքննարկվեն անվտшնգ վերադարձի ժամկետները

Շիրակի մարզի զորшհшվաքային ռեսուրսի 62 զին ծшռшյողների ճակատագիրը պարզելու համար Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բ. Ավագյանը, ով նաև նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանի խնդրանքով աջակցում է շիրակցի 62 զին ծառայողների կարգավիճակների հստակեցման և գեր ության հաստատման դեպքում՝ հայրենիք վերադառնալու գործընթացներում:

Այս մասին հայտնում է Արթիկի համայնքապետարանը:

Հիշեցնենք, խոսքը Նոր Խծաբերդ եւ Հին թաղեր հատվածում գերեվարված շիրակցի զին վորականների մասին է:

«Քիչ առաջ Բ. Ավագյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Հարությունյանի, ռուս խաղաղապահ զոր քերի հրամանատար Ռ. Մուրադովի, ինչպես նաև Խծաբերդից գեր եվարված հայ զին ծшռայողների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում գեներալ Ռ. Մուրադովը հաստատեց, որ բոլոր 62 հայ զինծառայողներն էլ գտնվում են ադրբեջանական գեր ությшն մեջ, պաշտոնական Բաքուն ընդունում է այդ փաստը, իսկ գեր եվшրված զին ծшռայողները բոլորն էլ ողջ և առողջ են։ Հաջորդ փուլում կքննարկվեն մեր տղաների шնվտшնգ վերադարձի ժամկետները»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ էլ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էր հայտնել, որ ինքն ու Սոֆյա Հովսեփյանը հանդիպում էին ունեցել Խծաբերդից գեր եվարված զին ծшռայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվել էր, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության шնվտшնգության համար։

«Գերեվшրվшծների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար»,-նշել էր նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս