ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Նրանք, ովքեր սպшռնում էին տшպшլել Իրանին, նվաստացուցիչ կերպով տապալվեցին»
Հինգշաբթի օրը, Իրանի Խուզեստան նահանգում շահագործման է հանձնվել Պարսից ծոցի Bid Boland գազի վերամշակման գործարանը, որը համարվում է Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարանը:

Տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած ազգային նախագծի շահագործման արարողության ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրենց չшարшբաստիկ գործունեության վերջին օրերին, Իրանի ժողովրդի դեմ սшդրшնքներ նյութողների գործողությունները պարզ դարձան ամբողջ աշխարհի ժողովուրդների և նույնիսկ ԱՄՆ-ի ժողովրդի համար, և բոլորը տեսան, թե նրանք որքան հակաժողովրդավարական էին»:
Իրանի նախագահը հավելել է. «Իսլամական հանրապետությունը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգիայի, գազի արտադրության և արտահանման հանգույց»:
Պարսից ծոցի Bid Boland գազի վերամշակման գործարանը շահագործման է հանձվել 3 միլիարդ 400 միլիոն դոլար կապիտալով և ներքին կարողություններով: Գազի վերամշակման գործարանն Իրանի համար տարեկան ավելի քան 700 միլիոն դոլար եկամուտ է ապահովելու: