ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի առիթով

ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի առիթով։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ տարածաշրջանում կայունությունը կախված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումից։

«Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոնը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը»-, նշել են նախարարությունից։ «Մենք անկեղծորեն կարևորում ենք բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական ենք ավելի ամրապնդելու ռուս-հայկական դաշինքը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման», – ասված է ուղերձում։ ԱԳՆ-ն նաև նշել է, որ վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության միջև վճռորոշ նշանակություն ունեն երկկողմ ներուժի ձևավորման համար, ինչը թույլ է տալիս լուծել արդիական հարցեր և համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ։

«Մենք վճռական ենք շարունակելու օգնել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման գործում՝ կարգավորելով հարաբերությունները հարևանների հետ առանցքային դաշնակցի դիրքերից»,- ասված է ուղերձում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս