Շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը միանձնյա առաջատար է

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը միանձնյա առաջատարն է։

Մարիամը 7-րդ տուրում սպիտակներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային և 6,5 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։

Հավանական է նաև, որ Մ18 պատանիների մրցաշարում ոսկե մեդալ կնվաճի նաև Մամիկոն Ղարիբյանը։ 7-րդ տուրում նա ոչ–ոքի է խաղացել ռուսաստանցի Վոլոդար Մուրզինի հետ և 6 միավորով առաջին–երկրորդ տեղերը կիսում է ՌԴ ներկայացուցիչ Ռուդիկ Մակարյանի հետ, որը նույն տուրում հաղթանակ է տարել։Մինչ Եվրոպայի առաջնության ավարտը մնացել է 2 տուր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս